Բիզնես

Իլոն Մասկը մեկ օրում գրեթե 13 միլիարդ դոլար է կորցրել

Tesla-ի և SpaceX-ի, Twitter սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 12.6 միլիարդ դոլարով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Bloomberg Millionaires ինդեքսի համաձայն՝ գործարարի կրած վնասները ռեկորդային են դարձել 2023 թվականի սկզբից։ Միլիարդատիրոջ կարողության նման զգալի նվազման պատճառ են դարձել Tesla-ի բաժնետոմսերի 9.75%-ի անկումը, որի կատարողականը տարվա առաջին եռամսյակում չարդարացրեց սպասելիքները, և Starship նախատիպի գերծանր տիեզերանավի պայթյունը, որն արձակվել էր ապրիլի 20-ին:

Մասկը գումար է կորցրել նաև Twitter-ի օգտատերերի զգալի մասի Twitter Blue-ի վճարովի բաժանորդագրությունից հրաժարվելու պատճառով, որն արժե ամսական 8 դոլար։

Հիշեցնենք՝ 51-ամյա գործարարը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն LVMH ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոյին։ Մասկի կարողությունը գնահատվում է 164 միլիարդ դոլար:

Share