Բաժին. Բիզնես

SEGA-ն կգնի Angry Birds-ը մշակողին ավելի քիչ քան 1 մլրդ դոլարով

Ճապոնական խաղերի մշակող SEGA-ն հաստատեց ֆիննական Rovio Entertainment ստուդիան գնելու իր պլանները, որը հայտնի է Angry Birds բջջային հիթով: Գործարքի գումարը սպասվածից քիչ էր։

Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ The Wall Street Journal-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ SEGA Sammy Holdings կոնգլոմերատը գրեթե համաձայնել է ձեռք բերել Rovio-ն մոտ 1 մլրդ դոլարով:

Սակայն հայտնի դարձավ, որ Rovio-ն SEGA-ին կարժենա 706 մլն եվրո (մոտ 775,5 մլն դոլար): Ակնկալվում է, որ գործարքը կփակվի մինչև 2024թ. ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակը, այսինքն՝ մինչև սեպտեմբեր:

Հատկանշական է, որ բառացիորեն հունվարին իսրայելական Playtika ընկերությունն առաջարկել էր գնել Rovio-ն ավելի մեծ գումարով՝ 750 մլն եվրո, սակայն նրա հետ բանակցությունները գործարքի չհանգեցրին։

SEGA-ն հույս ունի օգտագործել Rovio-ի փորձը սմարթֆոնների խաղերի ծառայությունների ոլորտում՝ իր արտադրանքը բջջային հեռախոսների միջազգային շուկա դուրս բերելու համար: Ընկերությունը նաև մտադիր է օգնել ստուդիային՝ ընդլայնվել «բջջային խաղերից այն կողմ»:

Angry Birds-ի բնօրինակը թողարկվել է 2009թ. և առաջին բջջային խաղն է, որը հասել է ավելի քան 1 մլրդ ներբեռնումների: Rovio-ի այս նախագծի հաջողությունն ուղեկցվեց մի քանի նոր տարբերակներով, անիմացիոն սերիալով և 2 գեղարվեստական ​​ֆիլմով:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share