Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է SAMSUNG GALAXY NEXUS ՍՄԱՐԹՖՈՆԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել նոր` Samsung Galaxy Nexus սմարթֆոնը:

Samsung Galaxy Nexus-ն ապահովված է այնպիսի հնարավորություններով, ինչպիսիք են` HD Super AMOLED էկրանը, գոգավոր դիզայնն ու սմարթֆոնի անգերազանցելի աշխատանքն ապահովող գերարագ dual core պրոցեսորը: Իսկ Android 4-ի ընձեռած հարուստ հնարավորությունների շնորհիվ այս սմարթֆոնը նվաճել է անգամ ամենապահանջկոտ հաճախորդների սրտերը:

Սմարթֆոնն արժե 349000 դրամ: Ձեռք բերելով այն` կարելի է մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ 174500 դրամ բոնուս: Ինչպես միշտ` հեռախոսը կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:

Share