Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ԱՎԱԳ ՍԵՐՆԴԻ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է «Վավերականության երկարացում» ծառայության մեկնարկի մասին: Ինչպես տեղեկացնում են ընկերությունից՝ այս նոր ծառայությունը նախատեսված է հատուկ ավագ սերնդի բաժանորդների համար: Վերջիններս շատ ավելի քիչ են օգտվում վճարովի բջջային ծառայություններից և հաճախ չեն հասցնում սպառել հաշվի գումարը՝ նախքան քարտի վավերականության ժամկետի ավարտը, և գումարը զրոյանում է: Նման խնդիր այլևս չի առաջանա:

70 տարեկան և անց բաժանորդները ցանկացած պահի կարող են անվճար երկարացնել կանխավճարային քարտի վավերականության ժամկետը` պահպանելով հաշվի գումարը: Պարզապես ուղարկելով *456# հրահանգը` բաժանորդը կունենա 100 օր վավերականության ժամկետ:

Ավելացված օրերն ավարտին մոտենալու դեպքում կարելի է կրկին օգտվել ծառայությունից ու հասցնել վավերականության ժամկետը 100 օրվա:

Share