Բաժին. Բիզնես

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱԿՑԻԱՆԵՐ ԵՎ ՄԻՆՉԵՎ 50% ԶԵՂՉԵՐ` ՍԹԱՐ-ՈՒՄ

ՍԹԱՐ առևտրային ցանցը շարունակում է ուրախացնել իր հաճախորդներին և առաջարկում է գարնանային շահավետ առաջարկներ` մինչև 50% զեղչով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ի Մամուլի ծառայությունից՝ այս շաբաթվա գարնանային լավագույն առաջարկներից է «Սելենա Սերվիս» քիմմաքրման առաջատար ցանցի հատուկ կտրոնները: Միայն ՍԹԱՐ առևտրային ցանցի խանութներում հաճախորդները կարող են ձեռք բերել 7 000 դրամանոց կտրոնները կես գնով` 3 500 դրամով: «Սելենա Սերվիսի» կտրոնը հնարավորություն է տալիս օգտվելու հետևյալ ծառայություններից՝ քիմմաքրում, լվացում, արդուկում, գորգերի մաքրում և կաշվե իրերի  ներկում:

«Մենք հոգ ենք տանում մեր հաճախորդների մասին և հնարավորություն ենք ընձեռում խնայելու ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքների, այլ նաև նրանց համար ակտուալ մի շարք այլ ապրանքների և ծառայությունների համար: Սեզոնի փոփոխման ժամանակ հաճելի է քիմմաքրման հանձնել ընտանիքի բոլոր անդամների վերնազգեստը, ինչն ընդհանուր առմամբ, բավական թանկ է ստացվում: Մեր կողմից առաջարկվող «Սելենա սերվիսի» կտրոնները ենթակա են օգտագործման մինչև մայիսի 31-ը, այնպես որ խորհուրդ եմ տալիս բոլորին հնարավորինս շատ գնել»,- մեկնաբանել է ՍԹԱՐ առևտրային ցանցի Մարքեթինգի տնօրեն Մարիամ Հարությունյանը:    

Նշենք, որ սույն առաջարկը գործում է ՍԹԱՐ առևտրային ցանցի բոլոր 26 սուպերմարկետներում:

Share