Բիզնես

Նյու Յորքի Թայմսի հրապարակում Նասդաքը ներկայացրել է հայկական Krisp-ը

ԱՄՆ-ում շուկայական կապիտալով աշխարհի երկրորդ ամենամեծ ֆոնդային բորսան՝ Նասդաքը ներկայացրել է հայկական Krisp-ը:

«Այսօր յուրահատուկ օր է Կրիսպի համար։ Նյու Յորքի Թայմսի հրապարակում Նասդաքը ներկայացրեց Կրիսպին։ Գերդրական զգացողություններ ունենք և ավելին ստեղծելու մեծ ոգևորություն: Վստահ եմ, որ Կրիսպը հնարավորություն ունենա Նասդաքում հրապարակային թողարկում (IPO) անելու», – ասում է հայկական -ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը:

Հիշեցնենք, որ Krisp-ի լուծումները արհեստական բանականության տեխնոլոգիակաների միջոցով իրական ժամանակում մաքրում է ձայն կողմնակի աղմուկից։ Այն պարբերաբար ավելացնում է գործառույթներն ու նոր լուծումներ առաջարկում:

Share