Բաժին. Բիզնես

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ LLOYDS ԲԱՆԿԸ ԿՎԱՃԱՌԻ ԻՐ ՌԻՍԿԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՊՈՐՏՖԵԼԸ

Բրիտանական խոշորագույն Lloyds Banking Group PLC բանկային խումբը հայտարարել է Մեծ Բրիտանիայում տրամադրված ռիսկային վարկերի պորտֆելը Sankaty Advisors LLC ընկերությանը վաճառելու իր որոշման մասին: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը: Հրապարակված տեղեկատվության համաձայն` գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 793,7 մլն ԱՄՆ դոլար: Նախնական տեղեկատվության համաձայն` գործարքը կավարտվի 2012 թվականի ապրիլ ամսին:

Հիշեցնենք, որ 2011 թվականի արդյունքներով բրիտանական բանկը կրել էր 3.5 մլրդ ֆունտի (5.5 մլրդ ԱՄՆ դոլար) վնասներ, այն դեպքում, երբ 2010 թվականի արդյունքներով ապահովել էր 281 մլն ֆունտի (430 մլն ԱՄՆ դոլար) շահույթ:

Share