Բաժին. Բիզնես

OpenAI-ին ներգրավել է 300 մլն դոլար՝ 27 մլրդ դոլար գնահատմամբ

Վենչուրային կապիտալի ընկերությունները Tiger Global-ը, Sequoia Capital-ը, Andreessen Horowitz-ը, Thrive-ը, K2 Global-ը և Founders Fund-ը գնել են OpenAI-ի բաժնետոմսերը, գրում է TechCrunch-ը՝ վկայակոչելով գործարքի մասին փաստաթղթերը և դրան մոտ կանգնած աղբյուրը։ Ընդհանուր ներդրումները կազմել են ավելի քան 300 մլն դոլար՝ 27-29 մլրդ դոլար գնահատականով:

Արտաքին ներդրողներին այսուհետ պատկանում է OpenAI-ի ավելի քան 30%-ը։ Ըստ PitchBook-ի՝ Peter Thiel-ի, Sequoia-ի, A16Z-ի և Tiger Global-ի համար սա կրկնվող ներդրում է ընկերությունում, իսկ Founders Fund-ը, K2 Global-ը, Thrive-ն առաջին անգամ են աջակցում ընկերությանը: OpenAI-ը հրաժարվել է մեկնաբանել գործարքը:

SimilarWeb-ի տվյալներով՝ 2023թ․ մարտին OpenAI կայքի այցելությունների ընդհանուր թիվը գերազանցել է 1,6 մլրդը։

2023թ․ հունվարին Bloomberg-ի և Semafor-ի աղբյուրները հայտնեցին, որ Microsoft-ը նախատեսում է մի քանի տարվա ընթացքում 10 մլրդ դոլար ներդնել OpenAI-ում: Մի քանի օր անց ընկերությունը հաստատել է «բազմաթիվ միլիարդ դոլարի» ներդրումը։

Մարտին OpenAI-ի հիմնած AI ստարտափը՝ Anthropic-ը, հավաքեց 300 մլն դոլար՝ 4,1 մլրդ դոլար գնահատմամբ, իսկ 1 ամիս առաջ Google-ը ստարտափում 300 մլն դոլար էր ներդրել։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share