Բիզնես

Deutsche Bank-ի ղեկավարը Եվրոպայում բանկային ճգնաժամի տարածման վտանգ չի տեսնում

Գերմանիայի խոշորագույն ֆինանսական հաստատության՝ Deutsche Bank-ի ղեկավարը ամերիկյան բանկային հատվածում լուրջ խնդիրների ֆոնին չի տեսնում Եվրոպայում ճգնաժամի տարածման վտանգ:

«Ինչ վերաբերում է եվրոպական բանկային հատվածին, ապա կարող եմ ասել, որ մենք ունենք կայուն, վստահելի և, որ ամենակարևորը, հետևողականորեն շահութաբեր բանկեր: Դա է պատճառը, որ ինձ չի անհանգստացնում Եվրոպայում բանկային ճգնաժամը»:

Հիշեցնենք՝ մարտի 10-ին Կալիֆորնիայի ֆինանսական պաշտպանության դեպարտամենտը հայտարարեց Silicon Valley Bank-ի սնանկության մասին: Այն ԱՄՆ-ի 16-րդ խոշոր բանկն էր և ծառայում էր տեխնոլոգիական ընկերություններին և վենչուրային կապիտալի ընկերություններին: Սա ամերիկյան վարկային հաստատության ամենամեծ սնանկացումն էր 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր։ SVB-ն դրվել է ԱՄՆ Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի հսկողության տակ: Մարտի 12-ին Նյու Յորք նահանգի կարգավորիչը որոշեց փակել Signature Bank-ը՝ համակարգային ռիսկերը վերացնելու նպատակով։ Փլուզվեց նաև First Republic Bank-ը:

Մարտի 15-ին Շվեյցարիայի մեծությամբ երկրորդ բանկի՝ Credit Suisse-ի բաժնետոմսերն ընկել են գրեթե 30%-ով: Մարտի 19-ին Շվեյցարիայի կառավարությունը հավանություն է տվել Credit Suisse-ի ձեռքբերմանը երկրի խոշորագույն բանկի՝ UBS-ի կողմից։ Ֆինանսական հաստատությունների միջև պայմանագիրը կնքվել է նույն օրը։ Ակնկալվում է, որ ընթացակարգը կավարտվի տարեվերջին:

Share