Բաժին. Բիզնես

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ

«Զարգացման Հայկական Բանկ»-ը ներկայանում է նոր առաջարկով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ այսուհետ «Զարգացման Հայկական Բանկ»-ի հաճախորդները կարող են ԱՆՎՃԱՐ օգտվել այնպիսի ծառայություններից, ինչպիսիք են միջազգային և տեղական փոխանցումների  իրականացումը, կանխիկացման գործարքները, պլաստիկ քարտերի տրամադրման և սպասարկման գործարքները, ինտերնետ-բանկ համակարգը և այլն:

Բացի այդ, ցպահանջ հաշիվների մնացորդների համար Բանկն առաջարկում է ՀՀ դրամով`  5-7% տոկոսադրույք, արտարժույթով` 3-4% տոկոսադրույք:

Այս պայմաններով սպասարկվելու համար բավարար է ունենալ 1 մլն դրամին համարժեք բանկային/քարտային հաշվի միջին օրական մնացորդ կամ 10 մլն դրամին համարժեք ավանդ:

Share