Բիզնես

iPhone-ների վաճառքն աճել է

iPhone-ի վաճառքը 2023-ի առաջին երեք ամիսներին աճել է 1.5%-ով՝ հասնելով 51,3 մլրդ դոլարի՝ չնայած սմարթֆոնների համաշխարհային պահանջարկի ընդհանուր անկմանը։ Այս մասին հայտնում է բրիտանական The Times թերթը։

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկի խոսքով՝ վաճառքի աճը տեղի է ունեցել «բարդ մակրոտնտեսական միջավայրում»։

iPhone-ների մատակարարումները վերականգնել են մատակարարման շղթայի խափանումներից հետո, ասել է Apple-ի ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրին:

iPhone-ի վաճառքի հետ կապված իրավիճակը լավ նորություն էր ներդրողների համար, որոնք անհանգստացած էին նոյեմբերին կորոնավիրուսային վարակի բռնկման պատճառով Չժենչժոուում Foxconn-ի սմարթֆոնների ամենամեծ հավաքման գործարանի փակմամբ:

Share