2023 թվականի մայիսի 5-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Տրանսպորտային միջոցներ. Մետրո» թեմային:
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երևանի մետրոպոլիտենի կայարանում կանգնած գնացքը, ինչպես նաև՝ Երևանի մետրոպոլիտենի երթուղու մի հատված:
Նամականիշի նեքևի աջ հատվածում պատկերված է «Մետրո» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը` 05 մայիսի 2023թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝10 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ.