Բիզնես

ՀայՓոստը զգուշացնում է. Խուսափեք խարդախությունից

ՀայՓոստն ահազանգեր է ստանում, որ ընկերության անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:

«Այս անգամ խարդախները այլ երկրում գրանցված անհայտ համարներից քաղաքացիներին ՀայՓոստի անունից ուղարկում են կարճ հաղորդագրություններ (SMS) ՝ առաջարկելով կատարել 233,12 դրամ առաքման վճար, որպեսզի ծանրոցը առաքվի: Հղմամբ անցնելով բացվում է պատուհան, որտեղ պահանջվում  է ներմուծել անձնական և բանկային քարտի տվյալներ»,- նշված է ՀայՓոստի տարածած հաղորդագրության մեջ:

ՀայՓոստը հորդորում է ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալները:

Share