Բաժին. Բիզնես

Apple-ը և Google-ը սպառողներին նախազգուշացնում են չթույլատրված թրեքինգի մասին

Տեխնիկական մրցակիցներ Apple-ը և Google-ը միավորվում են ընդդեմ ընդհանուր թշնամու՝ չթույլատրված թրեքինգի:

«Տեղադրությունը հետագծող սարքերն օգնում են օգտատերերին գտնել անձնական իրեր, ինչպիսիք են իրենց բանալիները, դրամապանակը, ուղեբեռը և այլն՝ հավաքված որոնման ցանցերի միջոցով: Սակայն դրանք կարող են նաև չարաշահվել՝ անհատներին իրենց  ցանկության դեմ հետևելու համար» – հայտարարել են ընկերությունները այս երեքշաբթի:

Այդ նպատակով Google-ը և Apple-ը միասին առաջարկել են լուծումներ՝ զսպելու Bluetooth-ով անձի տեղադրությունը հետևող սարքերի չարաշահումը անցանկալի մոնիտորինգի դեպքում: Ըստ Apple-ի և Google-ի հայտարարության՝ արդյունաբերության մեջ իր տեսակով առաջին լուծումը թույլ կտա Bluetooth տեղորոշման սարքերին համատեղելի լինել iOS և Android հարթակներում  չթույլատրված թրեքինգի հայտնաբերման և համապատասխան ազդանշանների հետ: Առաջարկը ներկայացվել է Internet Engineering Task Force-ին (IETF)՝ արդյունաբերության ստանդարտների մշակման կազմակերպությանը:

Հայտարարությունը հավելում է, որ մի շարք այլ ընկերություններ՝ Samsung-ը, eufy Security-ն և Pebblebee-ն, իրենց աջակցությունն են հայտնել այս լուծմանը և ցանկանում են այդ հնարավորությունները ներդնել իրենց արտադրանքներում:

Անցյալ տարի Apple-ը թարմացրել է իր AirTags-ը,՝ պայմանավորված այնպիսի լուրջ հանցագործություններով, ինչպիսիք են հետապնդումը և ավտոմեքենաների գողությունը:

Ընկերությունը թարմացրել է իր iPhone-ի և AirTag-ի ծրագրակազմը՝ նրա տեղադրման ընթացքում օգտատիրոջն ուղարկելով հաղորդագրություն՝ նշելով, որ AirTags-ի օգտագործումը մարդկանց հետևելու համար հանցագործություն է, և որ իրավապահ մարմինները կարող են պահանջել օգտատիրոջ տվյալները:

Apple-ը նաև ներկայացրել է «Precision Finding» կոչվող գործառույթը, որը թույլ է տալիս iPhone-ի օգտատերերին իմանալ, թե արդյոք մոտակայքում կան անհայտ AirTag-եր: Սա կարևոր հատկություն է, քանի որ սարքերի փոքր չափը թույլ է տալիս զեղծարարներին դրանք մտցնել թիրախի պայուսակը կամ գրպանը՝ առանց դրանք նկատելու:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

 

Share