Բիզնես

Skoda-ի շահույթը 2022 թվականին նվազել է 43%-ով

Միջազգային Volkswagen կոնցեռնի կազմում գործող չեխական Skoda ավտոարտադրողի շահույթը 2022-ին տարեկան կտրվածքով նվազել է 43%-ով։

«Ընկերության շահույթը տարեկան կտրվածքով նվազել է 43%-ով: Սա ամենադժվար տարին էր Skoda-ի պատմության մեջ: Այժմ մեզ սպասում են միայն լուսավոր օրեր»,- ասել է ընկերության խորհրդի անդամ Մարտին Յանը:

Նրա կարծիքով՝ շահույթի անկումը պայմանավորված է նրանով, որ ընկերությունը լքել է Ռուսաստանը, որտեղ իր մեքենաների պահանջարկը զգալի էր։ Բացի այդ, Չինաստանում Skoda ավտոմեքենաների վաճառքը տարեկան կտրվածքով նվազել է 23%-ով։ Փոխարենը Skoda-ի պահանջարկն արագորեն աճում է Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում:

Share