Բիզնես

Google-ը ներկայացրել է իր առաջին ծալվող Pixel Fold սմարթֆոնը

Կալիֆորնիայում ծրագրավորողների ամենամյա կոնֆերանսի ժամանակ Google-ը ներկայացրեց իր առաջին ծալվող սմարթֆոնը՝ Pixel Fold-ը, ԱՄՆ-ում կվաճառվի 1799 դոլար մեկնարկային գնով:

Սմարթֆոնն ունի 48 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ և 10.8 մեգապիքսելանոց երկու տեսախցիկ, որոնցից մեկն ունի հինգ անգամ օպտիկական խոշորացման հնարավորություն։ Նորույթը կթողարկվի 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և երկու պահեստավորման ծավալով՝ 256 և 512 ԳԲ։ Սմարթֆոնը համալրված է Tensor G2 պրոցեսորով։

Pixel Fold-ը հասանելի կլինի երկու գույնով՝ մուգ մոխրագույն և բեժ: Սարքի քաշը 283 գ է: Հեռախոսի վաճառքը կսկսվի հունիսին։

Share