Բաժին. Բիզնես

«ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-Ը ՄՏԱԴԻՐ Է ԲՈՂՈՔԱՐԿԵԼ ՏՄՊՊՀ ՈՐՈՇՈՒՄԸ

«ՄԳԱ ՎՈԹԸՐ» ընկերությունը, որը ներկայացնում է «Մաքուր ջուր» ապրանքանիշը, հանդես է եկել հայտարարությամբ` ի պատասխան ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից հարուցված վարչական վարույթի: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ-ը որևէ տեղ որևէ միջոցով երբևէ չի հայտարարել, որ իր կողմից առաջարկվող ԲՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐՆ ուղղակիորեն լեռնային աղբյուրից է, այլ ոչ թե աղբյուրից դուրս եկող և ջրամատակարարման ցանցով առաքվող: Մեր Ընկերությունը, հայտարարելով, որ իր առաջարկած ջուրը ԲՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ է, այդպիսով մատնանշում է շշալցման ժամանակ օգտագործվող ջրի իրական ծագումը` այն է Գառնիի տարածքում բխող աղբյուրների ջուրը, որը մինչ շշալցվելը ենթարկվում է վերամշակման` համապատասխան խմելու ջրի ՀՀ և միջազգային չափանիշներին: Այդ տեղեկությունը միշտ բաց է եղել և միշտ փոխանցվել է մեր սպառողներին: Տեղեկացնում ենք նաեւ, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը պատրաստվում է դիմել դատարան` բողաքարկելու ՀՀ ՏՄՊՀՀ-ի 30.03.2012թ կայացրած որոշումը:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունում շշալցված բնական աղբյուրի խմելու ջրի վերաբերյալ տերմիններ և ցուցանիշներ (քիմիական կազմը) սահմանող ազգային ստանդարտներ չեն գործում: Այսպիսով ՙ «ՄԳԱ ՎՈԹԸՐ» ՍՊ Ընկերությունը հումքային ջրի ծագման մասին միշտ տվել է ճշտգրիտ տեղեկություններ:

Այդ առիթից օգտվելով մեր ընկերության մրցակիցները` փորձում են գցել թյուրիմացության մեջ ոչ միայն մեր սպառողներին, այլ նաեւ ամբողջ հասարակությանը»:

Հիշեցնենք, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժոովը «ՄԳԱ Վոթըր» ընկերության վարքագիծը շուկայում որակել էր որպես անբարեխիղճ մրցակցություն` կիրառելով օրենսդրությամբ սահմանված առավելագույն պատժաչափ` տուգանք տարեկան հասույթի 1%-ի չափով:

Share