Բաժին. Բիզնես

Google. Gmail-ի AI նոր գործառույթը շուտով նամակներ կգրի ձեր փոխարեն

Gmail-ի նոր գործառույթը ձեր փոխարեն կգրի ամբողջական նամակներ՝ օգտագործելով AI, այս մասին հայտարարել է Google-ը  չորեքշաբթի՝ իր Google I/O միջոցառման ժամանակ:

Գործառույթը, որը կոչվում է «օգնիր ինձ գրել», հիմնականում ավտոմատ պատասխանների և գեներացնող տեքստի ընդլայնումն է, որը Google-ն արդեն օգտագործում է Gmail-ում:

Google-ի գործադիր տնօրեն Սունդար Փիչայը, այս գործառույթը ներկայացնելիս, օրինակ էր բերել ավիաընկերությունից թռիչքի համար գումարի վերադարձ խնդրելու դեպք: AI-ն տեղեկատվություն է վերցնում ավիաընկերության հետ նախորդ խոսակցություններից և ստեղծում է մի ամբողջ հաղորդագրություն՝ խնդրելով վերադարձնել գումարը: Այնուհետև կարող եք խմբագրել այդ հաղորդագրությունը ձեր ցանկությամբ և ուղարկել այն:

Գործառույթի հիմքում ընկած է մարդկանց ժամանակ խնայելու գաղափարը՝ համեմատաբար ոչ այդքան կարևոր էլեկտրոնային նամակների վրա:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share