Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՆՑՆՈՒՄ Է ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ` IPV6 ՏԱՐԲԵՐԱԿԻՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, հայտարարում է հունիսի 6-ին նախատեսված` «IPv6 արձանագրության միջազգային օր» նախաձեռնությանը միանալու իր մտադրության մասին:

Նշենք, որ ինտերնետային ծառայությունների առաջատար մատակարարները, ցանցային սարքավորումներ արտադրողները և ցանցային ընկերությունները հանդես են եկել նախաձեռնությամբ, համաձայն որի՝ մինչև 2012թ. հունիսի 6-ն իրենց արտադրանքի և ծառայությունների համար պետք է սկսեն օգտագործել IPv6 ինտերնետ արձանագրությունը:

Որպես հայաստանյան բջջային հաղորդակցության ոլորտի առաջատար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ևս որոշում է կայացրել մասնակցելու IPv6 ինտերնետ արձանագրության գործարկման միջազգային նախաձեռնությանը, որը համացանցի պատմության մեջ ամենամասշտաբային սերնդափոխությունը կդառնա:

Ինտերնետային հանրության կողմից կազմակերպված IPv6 ինտերնետ արձանագրության գործարկման միջազգային օրը նոր սերնդի ինտերնետ արձանագրության համաշխարհային մասշտաբով անցման կարևոր քայլ է: IPv6-ը` ներկայում գործող IPv4-ին հաջորդող ինտերնետ արձանագրությունը, առանցքային նշանակություն կունենա համացանցի զարգացման ոլորտում:

1981-ից գործող IPv4 ինտերնետ արձանագրության հասցեներն արդեն գրեթե սպառված են: Ինտերնետի արագ աճին զուգընթաց ի հայտ են եկել նոր` IPv6, ինտերնետ արձանագրության ստեղծման անհրաժեշտությունը, որն ընձեռում է ավելի շատ IP հասցեներ տրամադրելու և հետևաբար` համացանցին ավելի շատ թվով սարքեր միացնելու հնարավորություն: Ի տարբերություն IPv4-ի, IPv6-ի կարևորագույն առանձնահատկություններից է հասցեների առավել ընդլայնված տարածքը: Մասնավորապես`IPv4 ինտերնետ արձանագրությունն օգտագործում է հասցեների 32-բիթանոց ձևաչափ, կամ, այլ կերպ ասած` ապահովում է ավելի քան 4 մլրդ եզակի IP հասցե, իսկ 1995թ.-ից` IPv4 արձանագրությանը զուգահեռ գործող IPv6 արձանագրությունն օգտագործում է հասցեների 128-բիթանոց ձևաչափ և համապատասխանաբար` ապահովում է 340 տրլն տրիլիոն տրիլիոն եզակի հասցե: 

Բջջային հաղորդակցության շուկայում առաջատարի ղեկը ստանձնած ՎիվաՍել-ՄՏՍ-ը տվյալների փոխանակման ծավալների շարունակական աճ է արձանագրում, և մեծ կարևորություն է տալիս IPv6 ինտերնետ արձանագրության ներդրմանը:

IPv6-ը հասանելի կլինի ավտոմատ կերպով` IPv4-ին զուգահեռ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջը` www.vivacell.am աշխատում է թե՛ IPv4 և թե՛ IPv6 ինտերնետ արձանագրություններով:

Share