Բաժին. Բիզնես

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՓՈՐՁԸ

ՎիվաՍելՄՏՍը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը,  տեղեկացնում է, որ բիզնեսում հաջողած 25 ձեռներեցի համար կազմակերպվող «TOP Class» դասընթացում «Ձեռներեցության զարգացման և ղեկավարների պատրաստման կենտրոն»-ն առաջարկել է ներկայացնել Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորի փորձը:

Բիզնեսում հաջողությունը պայմանավորված է ոչ միայն շուկայի ռիսկերը բացահայտելու, դրանք հաշվարկելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ճկունությամբ, այլև իր կառավարման հմտությունները կատարելագործելու` ղեկավարի պատրաստակամությամբ: Հայաստանում մասնաճյուղ ունեցող` «Ձեռներեցության զարգացման և ղեկավարների պատրաստման կենտրոն»-ը կատարելագործման դասընթացների շուրջ համախմբել է տարբեր ընկերությունների հաջողակ փորձագետների և ղեկավարների: «TOP Class»-ի շրջանակում ինտերակտիվ քննարկումների միջոցով ներկայացվել է ՎիվաՍելՄՏՍի հաջողության գաղտնիքը` գործարար կառավարման հաջողված փորձը:

«Առաջատար լինելը բավարար պայման չէ կանգ առնելու համար: Այն պարտավորեցնում է լինել համարձակ. սահմանել նոր նշաձող, հատել այն, օրինակ ծառայել մյուսներին և խթանել ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտի, այլև տնտեսության տարբեր ճյուղերի զարգացումը: Այդ ամենի հիմքում ամենակարևորը պատասխանատու մոտեցումն է: Սովորեցնելու լավագույն միջոցը գործունեությունն է: Դա է մեր ընկերության հավատամքը»,-ասել է ՎիվաՍելՄՏՍի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հեռահաղորդակցության առաջատար օպերատորի գործունեությունը, նախագծեր կառավարելու հմտությունը և տնտեսության զարգացումը խթանելու ձգտումը շարունակում են արժանի մնալ ընդօրինակման: Լսարանին է ներկայացվել բարձրակարգ սպասարկման, սպառողի օրեցօր աճող պահանջներն արդարացնելու, հայաստանյան և միջազգային օրենքների համադրման արդյունքում ծավալած գործունեության, ինչպես նաև բոլոր հարցերում պատասխանատու մոտեցման կարևորությունը:

Share