Բաժին. Բիզնես

Google-ը հեռացնում է 2 տարի շարունակ ոչ ակտիվ հաշիվները

Google-ը նախատեսում է սկզբում ջնջել այն հաշվիները, որոնք ստեղծվել են, սակայն երբեք չեն օգտագործվել:

Ընկերությունը թարմացրել է իր ոչ ակտիվ հաշիվների քաղաքականությունը: Տվյալ լուծումն ուղղված է օգտատերերին սպամից, ֆիշինգից և անվտանգության այլ սպառնալիքներից պաշտպանելուն և կսկսի գործել լավագույն դեպքում 2023թ․դեկտեմբերից, պարզաբանել է Google-ը:

Այն հաշիվները, որոնք 2 տարի ակտիվ չեն եղել, կջնջվեն։ Օգտատիրոջ կողմից Google Workspace-ում, YouTube-ում և Google Photos-ում պահպանված բովանդակությունը նույնպես կջնջվի: Մինչ այդ ընկերությունը «մի քանի ամսվա ընթացքում» պրոֆիլը ջնջելու մասին «մի քանի նախազգուշացումներ» կուղարկի։

Ձեր հաշիվը ակտիվ պահելու համար անհրաժեշտ է ընդամենը որոնել, կարդալ կամ ուղարկել էլեկտրոնային նամակ, օգտագործել Google Drive-ը, դիտել YouTube-ի տեսանյութեր, ներբեռնել հավելվածներ Google Play-ից կամ մուտք գործել այլ ծառայություններ կամ հավելվածներ Google-ի վավերացման միջոցով:

Գործունեության նոր քաղաքականությունը չի ազդի բիզնեսի կամ դպրոցական հաշիվների վրա: Եվ առաջինը, ով սկսեց ջնջել ստեղծած և այլևս երբեք չօգտագործված հաշիվները:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share