Բաժին. Բիզնես

Իլոն Մասկ․ Հեռահար աշխատանքը հիմարություն է և «բարոյապես սխալ»

Tesla-ի, SpaceX-ի և Twitter-ի գործադիր տնօրենը կիսվել է CNBC-ին տված հարցազրույցում՝ պարզաբանելով իր դիրքորոշումը հեռահար աշխատանքի վերաբերյալ:

«Ես հավատացած եմ, որ մարդիկ ավելի արդյունավետ են աշխատում, երբ նրանք աշխատանքային միջավայրում են»,- ասել է Մասկը՝ նախքան Ֆրանսիայի վերջին թագուհուն՝ Մարի Անտուանետին քննարկման դաշտ բերելը: «Տնից աշխատելու ամբողջ գաղափարը մի փոքր նման է Մարի Անտուանետի պնդմանը. «թող տորթ ուտեն»: Դու աշխատում ես տանից, բայց ստիպում բոլոր մյուսներին, ովքեր քո մեքենան են պատրաստում, աշխատել գործարանում (…) կամ այն մարդիկ, ովքեր վերանորոգում են տունդ, նրանք չեն կարող աշխատել տանից, բայց դու կարող ես։ Արդյո՞ք դա բարոյապես ճիշտ է։ Դա պարզապես խառնաշփոթ է»,- ասել է Մասկը։

Մասկը շարունակեց համեմատել շատ տարբեր մասնագիտություններ և իրավիճակներ կարճ զրույցի ընթացքում՝ ասելով, որ մեր ժամանակների «նոութբուքերի դասը» ապրում է ամպերում. «Դա միայն արտադրողականության խնդիր չէ: Ես կարծում եմ, որ դա բարոյապես սխալ է»:

Նա նշեց, որ չի ակնկալում, որ իր բոլոր աշխատողներն ունենան այնպիսի աշխատանքային ժամեր՝ ինչպես հենց ինքը՝ պատահաբար նշելով, որ աշխատում է «շաբաթը 7 օր», և պնդեց, որ տարվա մեջ ընդամենը «2 կամ 3» օր կա, երբ նա նույն արդյունավետությամբ չի աշխատում, ինչ սովորաբար:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share