Բաժին. Բիզնես

Meta-ն 2023թ․ հունիսին նոր սոցիալական ցանց կներկայացնի, որը կդառնա Twitter-ի անալոգը

2023թ․ մարտին Meta-ն հայտարարել է, որ սկսել է աշխատել նոր սոցիալական ցանցի վրա, որը կլինի Twitter-ի ապակենտրոնացված անալոգը։ Նախագիծը ղեկավարում է Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին, հաղորդում է Platformer-ը։

Այժմ ընկերությունը փորձարկում է սոցցանցը հայտնիների հետ, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով մանրամասներին ծանոթ աղբյուրներ։ Նրանց խոսքով՝ նախագիծն արդեն մի քանի ամիս է, ինչ հասանելի է  հատուկ ընտրված օգտատերերին։

Կալիֆորնիայի համալսարանի սոցիալական մարքեթինգի պրոֆեսոր Լիա Հաբերմանը Twitter-ում գրում է, որ հավելվածը պլանավորվում է թողարկվել 2023թ․ հունիսի վերջին։

Սոցցանցը հիմնված է Instagram-ի վրա, սակայն կառանձնացվի դրանից։ Սոցցանցը համատեղելի կլինի նաև Twitter-ի այլ մրցակից հավելվածների, այդ թվում՝ Mastodon-ի հետ։

Սոցցանցում 1 հրապարակման սահմանափակումը 500 նիշ է՝ ի տարբերություն Twitter-ի, որի 10,000 բաժանորդագրության դեպքում՝ սահմանափակումը կազմում է 280 նիշ։ Դուք կարող եք մուտք գործել ձեր Instagram պրոֆիլի միջոցով, սոցիալական ցանցերը նույնպես կհամաժամեցվեն, օրինակ՝ կարող եք փոխանցել արգելափակված օգտատերերի ցուցակը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share