Բիզնես

Բեռնար Առնոն մեկ օրում կորցրել է ավելի քան 11 միլիարդ դոլար

Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցնող Բեռնար Առնոն, որը LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահն է, իր ընկերության բաժնետոմսերի գնի անկումից հետո մեկ օրում կորցրել է 11,2 միլիարդ դոլար։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Նշվում է, որ LVMH-ի բաժնետոմսերի գինը նվազել է 5%-ով։ Գործակալության տվյալներով՝ նման անկումը կապված է այն մտավախությունների հետ, որ ԱՄՆ-ում ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով շքեղության ապրանքների պահանջարկը կնվազի։ Չնայած նման անկմանը, ֆրանսիացի գործարարը, որի կարողությունը գնահատվում է շուրջ 192 միլիարդ դոլար, շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը։

Forbes ամսագրի տվյալներով՝ LVMH-ի եկամուտը, շահույթը և բաժնետոմսերը գտնվում են պատմական առավելագույն մակարդակի վրա։ Առնոյի զուտ կարողությունը վերջին 12 ամիսների ընթացքում աճել է 53 միլիարդ դոլարով, ինչը դարձել է ամենամեծ շահույթը միլիարդատերերի շրջանում:

Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է 2 միլիարդ դոլար: Նրա կարողությունը գնահատվում է 180 միլիարդ դոլար:

Share