Բիզնես

Tesla-ն կարող է իր գործարանը կառուցել Հնդկաստանում

Էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան Tesla-ն կարող է իր գործարանը կառուցել Հնդկաստանում: Այս մասին հայտնում է Times of India-ն։

Հնդկաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի պետական ​​նախարար Ռաջիվ Չանդրասեխարը մայիսի սկզբին ամերիկյան ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարեց Tesla-ին էլեկտրական մեքենաների արտադրության և երկրում ներդրումների մեջ ներգրավելու պատրաստակամության մասին:

«Մենք իսկապես ցանկանում ենք, որ Tesla-ն ներդրումներ կատարի հնդկական արդյունաբերության մեջ և կառուցի իր ձեռնարկությունները մեր երկրում: Հնդկաստանն այժմ վստահելի գործընկեր է էլեկտրական մեքենաների արտադրության և մատակարարման շղթայում»,- ասել է պետնախարարը:

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկն այս շաբաթ The Wall Street Journal-ին ասել է, որ Հնդկաստանը կարող է հետաքրքիր վայր լինել ընկերության նոր գործարանն արտասահմանում կառուցելու համար և նշել՝ որոշումը կկայացվի մինչև 2023 թվականի վերջ:

Share