Բաժին. Բիզնես

ՍԹԱՐ-Ը ԲԱՑԵՑ ԻՐ 30-ՐԴ ԽԱՆՈՒԹԸ

Այսօր` ապրիլի 12-ին, ՍԹԱՐ առևտրային ցանցն Ավան Առինջ համայնքում բացեց իր 30-րդ խանութը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը, ընկերության գործընկերները, Նոր-Նորք համայնքի թաղապետարանի ներկայացուցիչները:

Նշենք, որ նորաբաց խանութի առևտրային տարածքը կազմում է 230քմ: Ապրանքային տեսականին բաղկացած է մոտ 5 000 ապրանքային միավորից, որոնցից 70% բաժին է ընկնում մթերային ապրանքներին, իսկ 30%-ը` տնտեսական և կենցաղային

Ինչպես ներկայացվեց խանութի բացման արարողության ժամանակ՝ այս խանութի կարևոր մրցակցային առավելությունը «լավագույն գինն» է: Այդ նպատակով պարբերաբար կիրականացվի գնային մոնիտորինգ, որի արդյունքում յուրաքանչյուր ապրանքի վաճառքի գինը կսահմանվի տեղանքում առկա ամենացածր գնին համապատասխան:

Նորաբաց խանութում` գեղեցիկ ինտերիերով և հարմարավետ դասավորությամբ, ստեղծված են բոլոր պայմանները քաղաքակիրթ առևտրի համար, որին նպաստում է նաև հարմարավետ աշխատանքային ժամերը` 08:00-ից մինչև 24:00: Խանութում բացի ցանցի շաբաթական ակցիաներից հաճախորդներին են առաջարկվում նաև հատուկ տեղայնացված ակցիաներ:

Ինչպես ցանցի մյուս խանութներում, Ավան Առինջում նույնպես գործում են ստանդարտ ծառայությունները` անկանխիկ վճարումներ, ՍթարՔարտ հաճախորդների պարգևատրման ծրագիր, հաճախորդների հետ հետադարձ կապի կետ, դրամարկղում ոչ կանխիկ վճարման հնարավորություն, տարադրամի փոխանակման կետ, բանկոմատներ և այլն:

Share