Բաժին. Բիզնես

«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ»-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԲԻԶՆԵՍԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

«Զարգացման Հայկական Բանկ»-ը, բիզնեսի առանձնահատկություններից ելնելով, հաճախորդներին առաջարկում է համագործակցության տարբեր ուղիներ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Մամուլի ծառայությունից՝ այսուհետ «Զարգացման Հայկական Բանկ»-ն իր հաճախորդներին առաջարկում է նոր առևտրային վարկատեսակ` «Բիզնես վարկ անվտանգության բարձիկով», որն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հնարավորություն է ընձեռում ստանալ գրավի գնահատված արժեքի մինչև 100%-ի չափով ֆինանսավորում: Վարկերը տրամադրվում են մինչև 5 տարի մարման ժամկետով, մինչև 100 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթի գումարի չափով, տարեկան տոկոսադրույքը` 12-16%:

Ինչպես վստահեցնում են բանկից՝  «Զարգացման Հայկական Բանկ»-ի որդեգրած վարկային ճկուն քաղաքականությունը կօգնի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի բիզնեսի լավագույն ձևով ֆինանսավորմանը և կառաջարկի վարկավորման առավել նախընտրելի տարբերակը:

Share