Բաժին. Բիզնես

Իլոն Մասկին մեղադրել են Dogecoin-ի գնի մանիպուլյացիայի մեջ՝ 258 մլրդ դոլար հայցով

Հիշու՞մ եք, երբ Իլոն Մասկը Twitter-ի տարբերանշանը փոխարինեց Doge-ով (Dogecoin): Սա կարող է թանկ արժենալ նրա համար:

Twitter-ի և Tesla-ի գործադիր տնօրենին մեղադրել են ինսայդերական առևտրի և Dogecoin-ի գինը շահարկելու մեջ՝ կոլեկտիվ հայցով:

Ըստ Reuters-ի՝ ներդրողները պնդում են, որ Մասկն օգտագործել է իր ազդեցությունը Twitter-ում, հեռուստատեսային ելույթներում և վճարել առցանց ինֆլյուենսերներին՝ այլ ներդրողների հաշվին շահութաբեր առևտուր անելու համար:

Մասկը տարիներ շարունակ խոսել է Dogecoin-ի մասին՝ հաճախ խթանելով Dogecoin-ի գնի կտրուկ աճը: Օրինակ՝ 2019թ. նա հայտարարել է, որ Dogecoin-ն իր սիրելի արժույթն է: Նա նաև դրական է արտահայտվել Dogecoin-ի մասին SNL-ում՝ նշելով, որ կուղարկի Doge-1 անունով արբանյակ դեպի Լուսին: Անգամ Dogecoin-ը դիտարկեց Tesla մեքենաներ գնելու վճարային միջոց (Tesla-ի օնլայն խանութում  Doge-ով կարելի է ձեռք բերել որոշ ապրանքներ):

Այդ ամենն ասելն ու անելը մի բան է, և  մեկ այլ բան է օգտագործել սեփական հսկայական ազդեցությունը Doge-ը առաջ մղելու և դրանից իրականում շահույթ ստանալու համար, ինչն էլ պնդում է հայցը:

Չորեքշաբթի երեկոյան Մանհեթենի դաշնային դատարանում ներկայացված հայցը պնդում է, որ Մասկը, օրինակ, ապրիլին վաճառել է մոտավորապես 124 մլն դոլար արժողությամբ Dogecoin, երբ նա փոխարինել է Twitter-ի լոգոն Dogecoin-ի տարբերանշանով, ինչը հանգեցրել է Dogecoin-ի գնի 30% աճի: Ըստ հայցի՝ Մասկը գնացել է «կառնավալային հաչոցի, շուկայի մանիպուլյացիայի և ինսայդերական առևտրի կանխամտածված կուրս»՝ ներդրողներին խաբելու նպատակով։ Ընդհանուր առմամբ, հայցը պնդում է, որ Մասկը միտումնավոր բարձրացրել է Dogecoin-ի գինը ավելի քան 36,000%-ով մի քանի տարիների ընթացքում, այնուհետև թույլ տվել, որ այն անկման գնա:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share