Բաժին. Բիզնես

ՍԹԱՐ. ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՑ Է

Ապրիլի 18-ին «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի և Ի-Վի Քոնսալթինգ ընկերության նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի ազգային մրցունակության չորրորդ զեկույցի շնորհանդեսը, որի հրատարակման հովանավորներից է ՍԹԱՐ առևտրային ցանցը: Զեկույցը, երկրի ընդհանուր մրցունակության բարձրացման համատեքստում, ներկայացնում է մասնավոր ընկերություններում կառավարման փորձի ուսումնասիրությունը: Զեկույցի շնորհանդեսին խոսնակների կազմում ելույթ ունեցան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, Ի-Վի Քոնսալթինգ ընկերության տնօրեն Մանուկ Հերգյանը:

Զեկույցի քննարկմանը մասնակցեց նաև ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանն, ում դիտարկմամբ մրցունակությունը հանդիսանում է  հայաստանյան ընկերություների հիմնական մարտահրավերներից մեկը, որի մակարդակից էլ էապես կախված է երկրի կայուն տնտեսական աճը:

«Մենք արժեքավոր ներդրում ենք համարում Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2011-2012-ի հրատարակմանն աջակցելը: Կարծում եմ մասնավոր ընկերությունների ներգրավվածությունը նման ընդգրկուն և լայնածավալ ուսումնասիրությունների իրականացմանը կարևոր է: Դա ներդրում է երկրի տարբեր ոլորտներում ազգային մրցունակության մակարդակի ուսումնասիրման, դրա թույլ և ուժեղ կողմերի բացահայտման, ինչպես նաև ազգային մրցունակության ընդհանուր ցուցանիշի բարելավման գործընթացներում»,- մեկնաբանեց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վ. Քերոբյանը:

Share