Բիզնես

Bloomberg. TikTok-ը նպատակ ունի 2023-ին քառապատկել առցանց առևտրի եկամուտը

TikTok-ը նախատեսում է այս տարի ավելի քան քառապատկել իր առցանց առևտրի բիզնեսը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

TikTok-ը նպատակ ունի 2023-ին առցանց վաճառքի ծավալը հասցնել 20 միլիոն դոլարի։ Սոցիալական ցանցը խաղադրույք է կատարում Հարավարևելյան Ասիայի շուկաների վրա, ինչպես նաև ընդլայնում է առևտուրը ԱՄՆ-ում և Եվրոպայում։

Ներկառուցված TikTok Shop գործիքը թույլ է տալիս ապրանքներ գնել կարճ տեսանյութեր դիտելիս: Մշակողները հույս ունեն, որ որոշ օգտատերեր նույնիսկ կարող են հավելվածն օգտագործել որպես Amazon ամերիկյան առցանց խանութի այլընտրանք։

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները բազմիցս սպառնացել են սահմանափակել TikTok-ի աշխատանքը երկրում։ ԱՄՆ հետախուզական գործակալությունների տվյալներով՝ չինական սոցիալական ցանցը վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար։ Միայն ԱՄՆ-ում հարթակն ունի ավելի քան 150 միլիոն օգտատեր:

Share