Ամերիկյան Open AI ընկերության ղեկավար Սեմ Ալթմանը, որին պատկանում է ChatGPT չաթ բոտը, հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
«Հիանալի զրույց ունեցա Նարենդրա Մոդիի հետ: Քննարկեցինք Հնդկաստանի զարմանալի տեխնոլոգիական էկոհամակարգը և ինչպես երկիրը կարող է օգուտ քաղել արհեստական բանականությունից»,- իր թվիթերյան միկրոլոգում գրել է Ալթմանը:
Business Today-ի փոխանցմամբ՝ նրանց հանդիպումը տեղի է ունեցել հինգշաբթի, միաժամանակ Ալթմանը մասնակցել է Նյու Դելիում Ինդրապրաստա տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի միջոցառմանը։
Ընդհանրապես խոսելով արհեստական ինտելեկտի մասին՝ Ալթմանը նշել է, որ այս տեխնոլոգիան «միանշանակ կազդի մարդու արտադրողականության վրա, բայց այն երբեք չի գերազանցի նրան»։ Նա ընդգծել է, որ արհեստական բանականություն մշակողները հասկանում են տնտեսության համար տեխնոլոգիաների ապակայունացնող ներուժը, ուստի նրանք աշխարհի երկրներին կոչ են անում մշակել կարգավորող շրջանակներ, արտաքին աուդիտի մեխանիզմներ։