Բաժին. Բիզնես

Apple-ը ներկայացրեց իր սեփական AR/VR գաջեթը՝ 3500 դոլարով. Վաճառքը՝ 2024թ. սկզբին

Apple-ը պաշտոնապես ներկայացրել է իր երկար սպասված ընդլայնված իրականության ակնոցը՝ Apple Vision Pro-ն:

Ընկերությունը հայտնել է, որ նորույթը նախատեսված է իրական և թվային աշխարհների անխափան միաձուլման համար։ Սարքը, որը հիշեցնում է լեռնադահուկային ակնոցներ, հանդիսանում է ապրանքանիշի վերջին ժամանակների առաջադեմ զարգացումներից մեկը:

Vision Pro-ն հիմնականում ընդլայնված իրականության սարք է, սակայն այն կարող է նաև անցնել ամբողջական վիրտուալ իրականության՝ հատուկ կարգավորիչով:

Սարքը կառավարվում է ձեռքի շարժումներով՝ առանց կարգավորիչների անհրաժեշտության։ Այն նաև թույլ է տալիս օգտատերերին որոնելու ընտրացանկերը և հավելվածները՝ պարզապես նայելով դրանց: Կա նաև ձայնային հրամանների աջակցություն:

Ձեռքերի շարժումներին ավելի ճշգրիտ հետևելու համար օգտագործվում են դեպի ներքև ուղղված տեսախցիկներ: Այսպիսով, ժեստերի կառավարումը հնարավոր է նույնիսկ այն դեպքում, երբ ձեռքերը գտնվում են սաղավարտի տակ:

Ապակուց և ալյումինե շրջանակից պատրաստված Vision Pro-ն ներառում է 5 սենսոր, 12 տեսախցիկ, էկրան և օդափոխիչով հովացվող պրոցեսոր: Սարքը հիմնված է M2 չիպի վրա, որը Apple-ն օգտագործում է նաև նոութբուքերի և համակարգիչների մեջ։

Օգտատերերը կարող են փոխել շրջանակների չափսերն ու ոճը, իսկ Zeiss-ը ստեղծել է հատուկ օպտիկական կցորդներ, որոնք ամրացվում են ոսպնյակների վրա մագնիսներով։ Դրանք նախատեսված են ակնոց կրողների համար։

Vision Pro-ն սնուցվում է արտաքին մարտկոցով, որը տևում է մինչև 2 ժամ և միանում է ճկուն հյուսված մալուխով, որը կարելի է պահել գրպանում: Apple-ը խոստանում է աներևակայելի հստակ էկրան, որը կարող է 4K վիդեո ցուցադրել:

Ակնկալվում է, որ Oculus Quest Pro-ն և Quest 3-ը կդառնան նորույթի հիմնական մրցակիցները, սակայն վերջին 2 մոդելներն ունեն ավելի ցածր լուծաչափով էկրաններ։ Միևնույն ժամանակ, նրանք կարող են աշխատել որպես լիարժեք VR գաջեթ՝ հարուստ խաղադարանով:

Apple Vision Pro-ի գինը 3500 դոլար է: Վաճառքի մեկնարկը հայտարարված է 2024 թ. սկզբին։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share