Բիզնես

TikTok-ը ցանկանում է միլիարդավոր դոլարներ ներդնել Հարավարևելյան Ասիայում

Չինական TikTok սոցիալական ցանցը նախատեսում է «միլիարդավոր դոլարներ» ներդնել Հարավարևելյան Ասիայի փոքր և միջին ձեռնարկություններում։ Այս մասին հայտնել է The Straits Times-ը՝ վկայակոչելով սոցցանցի գործադիր տնօրեն Չժոու Շուզիին։

«Ուրախ եմ հայտարարել, որ մենք պատրաստվում ենք միլիարդավոր դոլարներ ներդնել Ինդոնեզիայում և Հարավարևելյան Ասիայում առաջիկա մի քանի տարվա ընթացքում», – Չու Շոու Ցզիի խոսքերն է մեջբերում պարբերականը։ Նա հստակ գումարի չափ չի նշել, սակայն ասել է, որ այդ միջոցների մի մասն ուղղվելու է մարզի 120 հազար փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցելուն։

«Քանի որ մենք շարունակում ենք ընդլայնել մեր հարթակը, մեր բովանդակությունը նույնպես դառնում է ավելի բազմազան: Պարն ու երգը դեռ կարևոր են, և նրանք պահպանում են իրենց հմայքը, բայց մենք տեսնում ենք, որ այլ ոլորտներ, ինչպիսիք են կրթությունը, արագ զարգանում են մեր հարթակում ամբողջ աշխարհում: », – ասել է գործադիր տնօրենը։

Հիշեցնենք՝ TikTok սոցիալական ցանցը, որը թույլ է տալիս վերբեռնել կարճ տեսանյութեր, գործարկվել է 2017 թվականին, դրա միջազգային տարբերակը՝ 2018 թվականի օգոստոսին։

Share