Բաժին. Բիզնես

ՍԹԱՐ. ԾԱՌԱՏՈՒՆԿ 2012

ՍԹԱՐ առևտրային ցանցն իր կորպորատիվ պատասխանատվության միջոցառումների շրջանակում այս տարի ևս իրականացրել է ծառատունկ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ ծառատունկին և դրան զուգահեռ տարածքի մաքրման աշխատանքներին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ինչպես ՍԹԱՐ առևտրային ցանցի ղեկավար անձնակազմն, այնպես էլ խանութների աշխատակիցները: Նրանց համատեղ ջանքերով տնկվել են տասնյակ եղևնիներ, մոտ 60 տնկիներ և 700-ից ավել տարբեր տեսակի ծաղիկներ:

Ծառատունկն իրականացվել է Հրազդանում և Երևան քաղաքում գտնվող ՍԹԱՐ սուպերմարկետների հարակից տարածքում:

«ՍԹԱՐ-ի նվիրումը շրջակա միջավայրի պահպանմանը հանդիսանում է մեր կորպորատիվ մշակույթի անբաժանելի և կարևորագույն մասը: Կանաչապատման ծրագրերի միջոցով ՍԹԱՐ-ը դրսևորում է հոգատարություն շրջակա միջավայրի նկատմամբ` միևնույն ժամանակ գիտակցելով, որ այդ կերպ նաև մասամբ փոխհատուցում է ածխածնային հետքը»,- նշել է ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:

Share