Բաժին. Բիզնես

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԲԱՑԵԼ Է ԻՐ 9-ՐԴ`STATUS ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ

Բաղրամյան 4/1 հասցեում բացվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի STATUS մասնաճյուղը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Մամուլի ծառայությունից՝ յուրաքանչյուր STATUS հաճախորդ այստեղ ստանալու է ամենաբարձրակարգ բանկային ծառայությունները` ցանկացած հարցում ունենալով կցված փորձառու անհատական խորհրդատուի օժանդակությունը:

Նորաբաց մասնաճյուղը հասանելի կլինի բոլոր այն հաճախորդների համար, որոնց միջին խնայողությունները կամ ներդրումները բանկում կազմում են առնվազն 20 միլիոն ՀՀ դրամ: STATUS հաճախորդներին կտրամադրվի նոր World Black Edition Master Card և Միջազգային Կոնսիերժ ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն: Հաճախորդները կշարունակեն նաև ստանալ STATUS փաթեթի բազմազան ծառայություններն` արտոնյալ պայմաններով:   

«Մենք շարունակում ենք իրականացնել մասնաճյուղային ցանցի ռազմավարական ընդլայնում, և այս անգամ մեր ուշադրությունը սևեռված էր բանկի վերջին տարիների հաջողություններին զգալի ավանդ ունեցած STATUS հաճախորդների վրա։ STATUS մասնաճյուղը չափազանց մանրակրկիտ կերպով նախագծվել է` հաշվի առնելով հաճախորդների այս առանձնահատուկ խմբի յուրատեսակ բանկային կարիքները», – նշել է  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

Այսպիսով, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը Երևանի տարբեր համայնքներում կունենա գործող 9 մասնաճյուղ և ավելի քան 50 բանկոմատ ներառող ցանց:

Share