Բիզնես

Forbes. Ռուս միլիարդատերերի ամենահարուստ ժառանգորդները

Forbes-ը կազմել է ռուս միլիարդատերերի ամենահարուստ ժառանգների հերթական վարկանիշը։ Այն ներառում է երկրորդ սերնդի 49 ներկայացուցիչ, նրանք միասին ընթացիկ տարվա առաջին եռամսյակի դրությամբ կժառանգեն 244 միլիարդ դոլար։

Վագիթ Ալեքպերովի ունեցվածքը դեռ մարտին գնահատվել էր 20,5 միլիարդ դոլար: Նրա միակ ժառանգը՝ 33-ամյա Յուսուֆ Ալեքպերովը կժառանգի ունեցվածքն ամբողջությամբ:

Անդրեյ Մելնիչենկոյի ունեցվածքը գնահատվում է 25,2 միլիարդ դոլար: Նրա ունեցվածքը կբաժանվի երկու զավակների միջև հավասարապես՝ յուրաքանչյուրին 12,6 միլիարդ դոլար: Նրա ժառանգներ Տարա և Ադրիան Մելնիչենկոները դեռ անչափահաս են:

Լեոնիդ Միխելսոնի կարողությունը գնահատվում է 21,6 միլիարդ դոլար: Նրա ունեցվածքը կբաժանվի երկու զավակների միջև հավասարապես՝ յուրաքանչյուրին 10,8 միլիարդ դոլար: Նրա դուստրը՝ Վիկտորյան 31 տարեկան է, որդին՝ անչափահաս:

Վլադիմիր Լիսինի կարողությունը 22,1 միլիարդ դոլար է: Միլիարդատերն ունի երեք ժառանգ, երեքն էլ չափահաս են: Նրանցից յուրաքանչյուրին այս պահի դրությամբ հասնում է 7,35 միլիարդ դոլար ժառանգություն:

Իսկանդեր Մահմուդովի 7,3 միլիարդ դոլարի ունեցվածքն ամբողջությամբ հասնելու է որդուն՝ Ջահանգիրին: Գործարարի միակ ժառանգը 36 տարեկան է:

Գեննադի Տիմչենկոյի 18,5 միլիարդ դոլար գնահատվող ունեցվածքը բաժանվելու է երեք ժառանգներին՝ մեկի մասնաբաժինը 6,2 միլիարդ դոլարով: Նրա երեք ժառանգներն էլ չափահաս են:

Պավել Դուրովի կարողությունը գնահատվում է 11,5 միլիարդ դոլար: Նա երկու ժառանգ ունի: Յուրաքանչյուրին բաժին կհասնի 5,75 միլիարդ դոլար գնահատվող բաժին: Դուրովի երեխաներն առայժմ անչափահաս են:

Վիկտոր Ռաշնիկովի ունեցվածքը 10,2 միլիարդ դոլար է: Նրա կարողությունը բաժանվելու է երկու ժառանգների միջև՝ յուրաքանչյուրին 5,1 միլիարդ դոլար:

Անդրեյ Գուրևի կարողությունը 9,7 միլիարդ դոլար է: Նա ունի երկու ժառանգ: Յուրաքանչյուրին կհասնի 4,85 միլիարդ դոլար:

Անդրեյ Կոզիցինի ունեցվածքը 4,3 միլիարդ դոլար է: Նրա միակ ժառանգին՝ Մարիա Կոզիցինային կհասնի ունեցվածքն ամբողջությամբ:

 

Share