Բիզնես

Opel-ը ներկայացրել է նորացված տարբերանշան

Ավտոարտադրող Opel-ը ներկայացրել է իր խորհրդանշական «կայծակի» տեսքով թարմացված տարբերանշանը: Դրանով առաջին մեքենան կթողարկվի 2024 թվականին: Այս մասին հայտնել են գերմանական ընկերության սեփականատեր Stellantis կոնցեռնի մամուլի ծառայությունից։

Նոր «կայծակը» բաղկացած է հանգույցում երկու ընդհատված գծերից։ Տարբերանշանի թարմացումը բացատրվում է էլեկտրական մեքենաների արտադրության անցումով։ «Կայծակը» խորհրդանշում է էլեկտրական էներգիան։

«Այն ոչ միայն խորհրդանշում է նորարարությունն ու շարժունակությունը բոլորի համար հասանելի դարձնելու մեր խոստումը, այլ նաև ցույց է տալիս մինչև 2028 թվականը Եվրոպայում լիովին էլեկտրական բրենդ դառնալու մեր հավակնությունը», – ասել է Opel-ի գործադիր տնօրենը:

Նա հայտնել է, որ նոր տարբերանշանով ավտոմեքենայի նախատիպը կներկայացվի սեպտեմբերին Մյունխենի IAA Mobility միջազգային ավտոշոուի ժամանակ։

Share