Բաժին. Բիզնես

Telegram-ում շուտով հասանելի կլինի Stories գործառույթը

«Գործառույթը կհայտնվի հուլիսի սկզբին», – հայտարարել է Պավել Դուրովը։ Նա նշել է, որ ի սկզբանե Telegram-ի թիմը դեմ է եղել Stories-ի ներդրմանը, սակայն «նոր գործառույթների հետ կապված բոլոր հարցումների կեսից ավելին» այս ձևաչափի մասին էր։

Stories-ը կտեղադրվի չաթի ցանկի վերևում գտնվող ընդլայնվող բաժնում: Օգտատերերը կկարողանան վերահսկել, թե ովքեր են տեսնում իրենց Stories-ը՝ հասանելի բոլորին, միայն կոնտակտներին, կամ նախապես ընտրված մի քանի հոգու: Ցանկացած կոնտակտի Stories-ը կարելի է հեռացնել հիմնական էկրանից՝ դրանք տեղափոխելով «Թաքնված» ցանկ:

Stories-ում հնարավոր կլինի հրապարակել առջևի և հետևի տեսախցիկների վրա միաժամանակ արված լուսանկարներ և տեսանյութեր։ Նրանք կարող են նաև խմբագրվել, ավելացնել ենթագրեր, հղումներ և նշել այլ մարդկանց:

Բացի այդ, օգտատերերը կկարողանան ընտրել Stories-ի հասանելիության տևողությունը՝ 6, 12, 24 կամ 48 ժամ։ Կգործի նաև տարբերակ, որի դեպքում դրանք մշտապես կցուցադրվեն պրոֆիլի էջում:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share