Բաժին. Բիզնես

ՍԹԱՐ. ԻՆՔՆԱՐԺԵՔԻՑ ՑԱԾՐ ԳՆԵՐ` ՈՂՋ ՏԵՍԱԿԱՆՈՒ ՀԱՄԱՐ

Մայիսի 15-ից 31-ը Դավիթ Անհաղթ 21 հասցեում գտնվող ՍԹԱՐ սուպերմարկետի ողջ ապրանքատեսականին կվաճառվի ինքնարժեքից ցածր գներով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ ՍԹԱՐ առևտրային ցանցը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը և հետևելով իր բրենդի արժեքներին, ՀՀ-ն մարզերում և Երևան քաղաքում բացում է լոկալ` «հարևան խանութներ», որոնք իրենց ֆորմատով 200-400քմ խանութներ են` նախատեսված ամենօրյա գնումների համար:

Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին, ՍԹԱՐ-ի կողմից Ֆրեշ սուպերմարկետների ցանցի կլանման արդյունքում ՍԹԱՐ խանութների հագեցվածությունը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր համայնքներում մեծացավ: Հաշվի առնելով այս հանգամանքը` ՍԹԱՐ-ի ղեկավարության կողմից որոշում կայացվեց Դավիթ Անհաղթ 21 հասցեում գտնվող ՍԹԱՐ սուպերմարկետը փակել, որի կապակցությամբ մայիսի 15-ից 31-ը սուպերմարկետի ողջ տեսականին կվաճառվի ինքնարժեքից ցածր գներով:

Դավիթ Անհաղթ 21 հասցեում գտնվող ՍԹԱՐ սուպերմարկետի հավատարիմ հաճախորդների համար ցանցը կազմակերպում է հաճելի անակնկալներ: Այս խանութի բոլոր ՍթարՔարտատերերը հնարավորություն կստանան կրկնապատկել իրենց կուտակած Սթարդրամները` հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ուղղակի գնումներ կատարելով ցանկացած ՍԹԱՐ խանութից: Այս խանութի հաճախորդները կարող են գնումներ կատարել խանութի մոտակայքում` Ազատության 21, Կոմիտաս 49, Ազատության 27/3 հասցեներում գործող խանութներից, ինչպես նաև Երևանում և մարզերում տեղակայված մյուս 27 խանութներից:

Բացի այդ, մայիսի 15-ից 31-ը գնումներ կատարելով Դավիթ Անհաղթ 21 հասցեում գտնվող ՍԹԱՐ խանութից` հաճախորդները կստանան անվճար առաքման կտրոններ, որոնց միջոցով նրանք կարող են խնայել իրենց ժամանակը և միջոցները:

Share