Բաժին. Բիզնես

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-Ն ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ–ն սկսել է մատուցել նոր սերնդի Ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ ՀՀ ողջ տարածքում` տրամադրելով (060) 46XXXX համարային շարքի ոչ աշխարհագրական համարներ: Ինչպես «ԲԻզնես 24»-ին տեղեկացնում են «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ից՝ ընկերությունը մրավորել է հեռահաղորդակցության ոլորտի ամենաարդիական և նորարար տեխնոլոգիաները մեկ միասնական լուծման մեջ:

Բաժանորդագրվելով «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ հեռախոսակապի ծառայությանը՝ կորպորատիվ բաժանորդները կստանան հնարավորություն կատարելու մատչելի սակագներով զանգեր ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ միջազգային ուղղություններով:

Ներկայումս ծառայությունից կարող են օգտվել կորպորատիվ բաժանորդները, իսկ ֆիզիկական անձանաց համար ծառայությունը կգործի սույն թվականի հունիս ամսից:

Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ՝ բաժանորդները, ստանալով մատչելի սակագներով որակյալ ծառայություններ, նաև հնարավորություն կունենան անհրաժեշտության դեպքում տեղափոխել հեռախոսահամար ՀՀ ողջ տարածքով, առանց լրացուցիչ ծախսերի և պայմանների փոփոխության:

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2007թ-ին և հանդիսանում է միջազգային և հանրապետական նշանակության տրանսմիսիոն, տվյալների փոխանցման և Ինտերնետ հասանելիության ծառայությունների առաջատարը Հայաստանում: Ընկերության հիմնական առաքելությունն է՝  մատուցել բարձր որակի լայնաշերտ Ինտերնետ հասանելիության, տվյալների հաղորդման, հեռախոսակապի և այլ ծառայություններ՝ ՀՀ ողջ տարածքում:

Share