Բաժին. Բիզնես

SmartMetric. Կենսաչափական անվտանգության լուծում վճարային քարտերի համար

SmartMetric-ը գործարկել է կենսաչափական անվտանգության լուծում վարկային և դեբետային քարտերի համար: Լուծումը ներառում է քարտի մեջ ներկառուցված կենսաչափական մատնահետքերի ճանաչման տեխնոլոգիա՝ քարտապանին ճանաչելու և քարտի EMV կոնտակտային և անհպում վճարման չիպը միացնելու համար, ասվում է SmartMetric-ի հունիսի 27-ի մամուլի հաղորդագրության մեջ:

«Մենք ստեղծել ենք հաջորդ քայլը վարկային և դեբետային քարտերն ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ՝ քարտի ներսում ավելացնելով մատնահետքերի ճանաչման կենսաչափական տվյալները», – ասել է SmartMetric-ի նախագահ և գործադիր տնօրեն Չայա Հենդրիկը: «Միայն քարտի օգտագործողի մատնահետքը կարող է միացնել քարտը վճարային տերմինալում կամ բանկոմատում՝ SmartMetric-ի կողմից ստեղծված կենսաչափական վարկային և դեբետային քարտը դարձնելով անչափ ավելի անվտանգ օգտվողների և բանկերի համար, քան այսօրվա քարտերը»:

SmartMetric-ի առաջարկը ներառում է կենդանի մատի ապարատային հայտնաբերում, պաշտպանում է կեղծ մատնահետքերի կրկնօրինակներից և կարող է կազմաձևվել վճարային ցանցերին հաղորդագրություն ուղարկելու համար, որ օգտագործվում է կենսաչափական քարտ, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

«Մեր առաջին նախատիպը կես դյույմ հաստությամբ էր։ Այժմ մենք կրճատել ենք մեր ամբողջ էլեկտրոնիկայի հաստությունը ստանդարտ վարկային քարտի մեկ քառորդից պակաս հաստությամբ», – նշել է Հենդրիկը:

PYMNTS-ի հետազոտությունը պարզել է, որ ժամանակակից սպառողների մեծամասնությունն այժմ կենսաչափական գործիքները տեսնում է որպես գործարքի իսկությունը հաստատելու ամենաապահով միջոցը, որը մասամբ պայմանավորված է այն բանով, որ սպառողները մուտք են գործում իրենց բանկային հաշիվներ սմարթֆոնների միջոցով, որոնք ապահովում են կենսաչափական գործիքներ:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share