Բիզնես

Իլոն Մասկ. Tesla-ն կարող է մեքենաների լիովին ինքնավարման տեխնոլոգիայի անցնել տարեվերջից

Tesla-ն մոտ է լիովին ինքնավար սեփական տեխնոլոգիա ստեղծելուն: Այս տարվա վերջին կարող է զգալի առաջընթաց գրանցվել այս ուղղությամբ: Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը՝ առցանց ելույթունենալով Շանհայում արհեստական ​​ինտելեկտի համաշխարհային համաժողովի բացման արարողությանը։

«Մենք շատ մոտ ենք լիովին ինքնավար մեքենա ստեղծելուն: Մենք այն արդեն փորձարկել ենք Միացյալ Նահանգների ճանապարհներին, և այժմ հազվադեպ է անհրաժեշտ լինում միջամտել վարման գործընթացին», – ասել է նա:

Նրա խոսքով՝ համապատասխան տեխնոլոգիան կբերի մեքենաների ավելի հաճախակի օգտագործման. նորմալ պայմաններում ընտանեկան մեքենան օգտագործվում է շաբաթական մոտավորապես 10-20 ժամ, իսկ լիովին ինքնավար վարելու դեպքում այս ժամանակը կարող է հասնել շաբաթական 168 ժամի։

Share