Twitter սոցցանցի մրցակից Threads-ում մեկնարկից հետո առաջին 7 ժամվա ընթացքում 10 միլիոնից ավելի օգտատեր է գրանցվել։ Այս մասին Threads-ի իր էջում հայտնել է Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ Նա ակնկալում է, որ ժամանակի ընթացքում Threads-ը կունենա ավելի քան 1 միլիարդ օգտատեր։
Ըստ փորձագետների՝ Threads-ը կարող է գրավել Twitter-ի այն օգտատերերին, որոնք դժգոհ են Մասկի կատարած վերջին փոփոխություններից։
Ի դեպ, Threads-ն այժմ կարող են ներբեռնել շուրջ 100 երկրում, սակայն ոչ ԵՄ-ում, ինչը պայմանավորված է կանոնակարգման հետ կապված մտահոգություններով։