Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է HTC ONE ՆՈՐԱԳՈՒՅՆ ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԸ

ՎիվաՍելՄՏՍը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, շարունակելով հայաստանյան շուկայում առաջարկել հեռահաղորդակցության ոլորտի նորագույն լուծումները լավագույն գներով, ներկայացնել է HTC ընկերության գերժամանակակից` One շարքի սմարթֆոնները` HTC One X, HTC One S և HTC One V: Իրենց հնարավորություններով այս մոդելները պարտական են վերջին` Android 4.0 օպերացիոն համակարգին, HTC Sense 4-ին և մի շարք այլ տեխնոլոգիական նորարարությունների:

HTC One շարքի սմարթֆոնների առավելություններից են ինտերնետից օգտվելու կայծակնային արագությունը, սահուն գրաֆիկան, գերհստակ ու պայծառ պատկերները և տեսագրման ընթացքում լուսանկարելու հնարավորությունը, և այլն: Ի դեպ, HTC One X մոդելի մոխրագույն տարբերակը հասանելի է բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում:

Բացի HTC One շարքից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում այսուհետ կարելի է ձեռք բերել նաև HTC Sensation XL Light, HTC Sensation XE Light և HTC Explorer մոդելները:

Սմարթֆոնների գներ.

HTC One X – 349 000 դրամ,

HTC One S – 295 000 դրամ,

HTC One V – 169 000 դրամ,

HTC Sensation XL Light – 285 000 դրամ,

HTC Sensation XE Light – 270 000 դրամ,

HTC Explorer – 120 000 դրամ:

Ձեռք բերելով այս սմարթֆոնները` կարելի է մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ բոնուս` գնի 50%-ի չափով: Ինչպես միշտ հեռախոսները վաճառվում են նաև ապառիկ:

Ավելին, գնելով այս սմարթֆոնները մինչև հունիսի 10-ը` կարելի է մասնակցել խաղարկության և շահել արժեքավոր նվերներ, այդ թվում`

·      HTC Flyer պլանշետային համակարգիչ,

·      BlackBerry Bold 9700 սմարթֆոն,

·      Samsung Google Nexus S սմարթֆոն,

·      MTS Ego սմարթֆոն,

·      MTS Touch 551 հեռախոս,

·      ՄՏՍ կոնեկտ դայմոնդ» USB մոդեմ:

Ամենահաջողակին սպասում է գլխավոր մրցանակը` ճամփորդություն երկու հոգու համար դեպի 2012 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հաղթող երկիրը:

Share