Բիզնես

Twitter-ի ու նորահայտ Threads-ի մրցակցությունը նոր թափ է հավաքում

Twitter ընկերությունը դիտարկում է Meta ընկերության նկատմամբ իրավական գործընթաց սկսելու հնարավորությունը՝ մրցակից Threads-ի մեկնարկով պայմանավորված։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Հուլիսի 5-ին մեկնարկելուց հետո Threads-ին միացել է արդեն ավելի քան 30 միլիոն օգտատեր։

Ըստ պարբերականի՝  Meta-ի ղեկավարները հայտարարել են, որ նոր սոցիալական հարթակը կլինի Twitter-ի «բարեկամական» այլընտրանք։ Սակայն Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը նշել է, որ «մրցակցությունը լավ բան է, իսկ խաբելը՝ ոչ»։ Իր հերթին Meta-ն հերքել է ավելի վաղ հնչեցված այն մեղադրանքները, թե Threads-ի ստեղծմանն աջակցել են Twitter-ի նախկին աշխատակիցները։

Հիշեցնենք՝Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ակնկալում է, որ ժամանակի ընթացքում Threads-ը կունենա ավելի քան 1 միլիարդ օգտատեր։

Ըստ փորձագետների՝ Threads-ը կարող է գրավել Twitter-ի այն օգտատերերին, որոնք դժգոհ են Մասկի կատարած վերջին փոփոխություններից։

Threads-ն այժմ կարող են ներբեռնել շուրջ 100 երկրում, սակայն ոչ ԵՄ-ում, ինչը պայմանավորված է կանոնակարգման հետ կապված մտահոգություններով։

Share