Բիզնես

Byblos FlexiPOS. Անհպում վճարումներ ընդունող նոր հավելված բիզնեսի համար

Բիբլոս Բանկ Արմենիան բիզնեսին է ներկայացնում անհպում անկանխիկ վճարումներ ընդունող իր նոր հավելվածը՝ Byblos FlexiPOS-ը։

Byblos FlexiPOS-ը հարմար գործիք է, որը ներբեռնելուց հետո իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են իրենց սմարթֆոնն օգտագործել որպես POS տերմինալ, ստանալ վճարումներ և կատարել այլ գործարքներ։

Ծառայությունը կարելի է ակտիվացնել NFC տեխնոլոգիայով ու ինտերնետին հասանելիությամբ Android սմարթֆոններում։ Այն նախատեսված է անհպում քարտերից, ինչպես նաև Apple Pay, Google Pay և այլ թվային դրամապանակներից վճարումներ ընդունելու համար:

Ներբեռնելուց հետո հավելված կարելի է մուտք գործել էլեկտրոնային հասցեին ուղարկված գաղտնաբառով, իսկ հաճախորդները կարող են կատարել անհպում վճարումներ՝ սմարթֆոնին իրենց քարտը կամ հեռախոսը մոտեցնելով։

Ծառայության մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը: Բանկը հիմնադրվել է 2007 թվականի դեկտեմբերին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:

Share