Բաժին. Բիզնես

Քիմ Քարդաշյանի Skims-ը կհասնի 4 մլրդ դոլարի արժևորման մինչ IPO-ն

Քիմ Քարդաշյանի Skims հագուստի ապրանքանիշը շուտով կարող է մոտ 4 մլրդ դոլար արժենալ:

Ընկերությունը գտնվում է ֆինանսավորման փուլում, որը կարող է օգնել նրան հասնել այդ գնահատմանը հաջորդ 6-12 ամիսների ընթացքում` մինչ IPO-ն, հաղորդում է Women’s Wear Daily-ը:

Ենթադրվում է, որ Skims-ը կգրանցի գրեթե 1 մլրդ դոլարի վաճառք՝ առանց որևէ մշտական մանրածախ բազայի ապահովելով մոտ 100% աճի տեմպ: Համեմատության համար, Victoria’s Secret-ը, որի շուկայական կապիտալը կազմում է 1,6 մլրդ դոլար, նախորդ տարի գրանցել է վաճառքի 6% անկում:

«Քիմը և ես կարող ենք պատկերացնել ապագան, որտեղ տարիներ անց աշխարհի ցանկացած կետում կլինի Skims խանութ, ինչպես Apple-ի կամ Nike-ի դեպքում», – հունիսին ասել է Skims-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ջենս Գրեդը:

Քարդաշյանը փորձում էր հետ գնել իր գեղեցկության բիզնեսի 20%-ը՝ ընդլայնելու բիզնեսի կողմից առաջարկվող գեղեցկության ապրանքների կատեգորիաները, որոնք այժմ գնահատվում են 1 մլրդ դոլար և կոչվում են «SKKN by Kim»։

Skims-ը որպես D2C ձեռնարկություն առաջին անգամ հանդես եկավ 2019թ․-ին, սակայն դրանից հետո ընդլայնել է իր ֆիզիկական մանրածախ առևտուրը՝ աշխատելով հանրախանութների հետ, ինչպիսիք են Nordstrom-ը և Saks Fifth Avenue-ն: Ընկերությունը նաև ձևավորել է ժամանակավոր «shop-in-shop» ֆորմատները այնպիսի վայրերում, ինչպիսիք են Selfridges-ը Լոնդոնում և Rockefeller Center-ը Նյու Յորքում:

Share