Բիզնես

Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 20 միլիարդ դոլար Tesla-ի բաժնետոմսերի անկման պատճառով

Իլոն Մասկը կորցրել է 20.3 միլիարդ դոլար՝ իրեն պատկանող Tesla էլեկտրական մեքենաների ընկերության բաժնետոմսերի անկման պատճառով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Մասկի զուտ կարողությունը կրճատվել է մինչև 234.4 միլիարդ դոլար, ինչը պատմության մեջ յոթերորդ ամենամեծ անկումն է՝ ըստ Bloomberg Index-ի: Պատճառը Tesla-ի բաժնետոմսերի 9.7% անկումն էր Մասկի հայտարարություններից հետո, թե ընկերությունը կարող է ստիպված լինել շարունակել նվազեցնել իր արտադրանքի գները։

Չնայած կորուստներին՝ ամերիկացի գործարարը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը։ Նա 33 միլիարդ դոլարով ավելի հարուստ է, քան ֆրանսիացի միլիարդատեր, LVMH ընկերությունների խմբի սեփականատեր Բեռնար Առնոն, որը զբաղեցնում է վարկանիշի երկրորդ հորիզոնականը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ վերջին վեց ամսվա ընթացքում ամենաշատ գումար վաստակած մարդկանց ցանկում Մասկն առաջինն է:

Share