Բաժին. Բիզնես

ՍԹԱՐ. ՀԱՃԵԼԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երեկ` մայիսի 31-ին, Հրազդան քաղաքի ՍԹԱՐMaxi սուպերմարկետում կայացել է սուպերմրցանակի` ճապոնական HITACHI ֆիրմայի սառնարանի խաղարկություն, որի հաղթող է ճանաչվել Անահիտ Գրիգորյանը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ խաղարկությունը տեղի է ունեցել հատուկ ակցիայի շրջանակում, որը  ՍԹԱՐիրականացնել է մայիսի 1-ից 30-ը: Համաձայն ակցիայի կանոնների՝ ցանցի հաճախորդները, կատարելով 5000 և ավել դրամի միանվագ գնումներ սուպերմարկետում կամ ՍԹԱՐ Maxi-ում գործող ցանկացած այլ առևտրի կետում, բացի մեծ զեղչերից, ստանում էին նաև հնարավորություն մասնակցելու սուպերմրցանակի` ճապոնական HITACHI ֆիրմայի սառնարանի խաղարկությանը:

Ծրագրի շրջանակում քաղաքի բնակիչները հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու  հետաքրքիր շոուծրագրին` պարային և երաժշտական կատարումներով, իսկ սուպերմարկետի հաճախորդներին մատուցվել են հաճելի նվերներ:

Share