Բիզնես

Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սուրեն Սաֆարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

2023 թվականի հուլիսի 21-ին շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Սուրեն Սաֆարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով միակողմանի փոստային բացիկ: 

Մեկ նամականիշով փոստային բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է հայտնի հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, 1969-1982 թվականներին Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի (1923-1988թթ.) «Ինքնադիմանկար» աշխատանքը:     

Բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված է Սուրեն Սաֆարյանի «Սայաթ-Նովա» (1963թ.) կտավը: Բացիկի վրա նաև առկա են «100 ԱՄՅԱԿ» և «Հայ նկարիչ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:   

Թողարկման օրը` 21 հուլիսի 2023թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` «Լիմուշ»

Նամականիշի չափսերը` 25,0 x 35,0 մմ

Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ

Տպաքանակը՝ 1000 հ. 

Share